Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը

Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար, ծրագրի թիմի ղեկավար Ադրիանա Դամյանովան քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը և զարգացման հեռանկարները: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, մասնավորապես քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող կանոնակարգերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Բնապահպանության նախարարությունն ինտենսիվ աշխատում է համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը կատարվում է որակյալ մասնագետների միջոցով: Պետք է նշել նաև, որ Ձեր գլխավորությամբ իրականացվող աշխատանքները տալիս են իրենց զգալի արդյունքները»,- նշել է նախարար Հարությունյանը: Ադրիանա Դամյանովան էլ լավ աշխատանքի արդյունք է համարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդգրկումը ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: «Սա մեծ առաջընթաց է և ձեր նախարարությունը ծանրակշիռ  դեր ունի այդ հարցում»,-նշել է Դամյանովան:

Կողմերը քննարկել են նաև հանքերի պոչամբարներին վերաբերող խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին երկուստեք կարևորվել է ձեռնարկի հրապարակումը` որպես ուղեցույց մասնագետների վերապատրաստման համար: Ծրագրում նախատեսվում են նաև այնպիսի հավելվածներ, որոնք պետք է նպաստեն ազդակիր համայնքներում առողջական խնդիրների առաջացման կանխարգելմանը:

Հոկտեմբեր 03, 2013 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր