

ԷկոԼուր
2014թ-ին Սեւանա լճի ավազանում անտառ չի տնկվի: Նման միջոցառում նախատեսված չէ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրում, որը սույն թվականի սեպտեմբերի 28-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Սակայն, 2012թ-ի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին (2014-2023թթ.)» որոշումը, որով նախատեսվում է միայն 2014թ-ին Սեւանա լճի ավազանի համայնքներում տնկել 38,3 հա անտառ, ինչի համար պահանջվում է 49300.0 հազար դրամ: Ծրագիրը պետք է իրականանա ոչ թե ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այլ բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցներով: Անտառտնկման ծրագրով մինչեւ 2023թ-ը նախատեսվում է տնկարանի վերականգնում և նոր անտառների հիմնում ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա, ինչի արդյունքում կվերականգնվի Սեւանի ափամերձ շրջանների կանաչ գոտու ընդամենը 27%-ը:
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման համար կհատվի 4000 հեկտար անտառ: 2014թ-ին Սևանա լճի 95 հա անտառաշերտերի մաքրման համար պետբյուջեից կտրամադրվի 125 400 000 դրամ:
Հոկտեմբեր 07, 2013 at 15:17
