Շրջակա միջավայրին հասցվել է 740.5 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 740.5 հազար դրամի վնաս

ԷկոԼուր                            

ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է օպերատիվ ստուգայցերը Հայաստանի հանրապետության մարզերում: Նախորդ օրերի ընթացքում արագ արձագանքման խումբը հայտնաբերել է տասներկու խախտման դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Հաշվետու ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել են 900.0 հազար դրամի վարչական իրավախախտման համար տուգանքների որոշումներ և հաշվարկվել է 740.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության  կիրառած պատժամիջոցներից  պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1 միլիոն 571.5 հազար դրամ գումար:                                 

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 540.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 80.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արմավիրի ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի   որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 56 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 15.4կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ հայտնաբերված  տիրազուրկ  10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավվել է  տիրազուրկ չորս խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3.5 կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել  ջրամբար:

Դեկտեմբեր 04, 2013 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր