

ԷկոԼուր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրինագծի քննարկումներին կներգրավվեն ԵԱՀԿ-ի փորձագետները: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին և ՀՀ բնապահպանական տեղեկատվական հասարակական (Օրհուս) կենտրոնների գործունեությանը վերաբերող հարցեր: Արամ Հարությունյանը բարձրացրել է ԵԱՀԿ հովանու տակ գործող 15 «Օրհուս» կենտրոնների և նախարարության համագործակցության արդյունավետության բարձրացման, մեխանիզմների հստակեցման և իրավական հիմքերի մշակման անհրաժեշտության հարցերը:
Փետրվար 19, 2014 at 17:58
