

ԷկոԼուր
07.04.2014-11.04.2014թթ ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 1350.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասնինը որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 827.0հազ.դր. գումար:
Մասնավորապես`
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է մեկ ցանցաորսիչ և մեկ էլեկտրական մարտկոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանք, իսկ առգրավված 11.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման ութ դեպքի համար կայացվել է 800.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:
Ապրիլ 14, 2014 at 14:57
