Սեւանա լճից հավելյալ ջրառին վերաբերող օրինագիծը ՀՀ Ազգային ժողովը կքննարկի ապրիլի 28-ին

Սեւանա լճից հավելյալ ջրառին վերաբերող օրինագիծը ՀՀ Ազգային ժողովը կքննարկի ապրիլի 28-ին

ԷկոԼուր

Սեւանա լճից հավելյալ ջրառին վերաբերող օրինագիծը ՀՀ Ազգային ժողովը կքննարկի ապրիլի 28-ին։ Նույն օրը ժամը 11։00-ին «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով չընդունել օրինագիծը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում Սեւանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչեւ 240 միլիոն խմ-ի 5 տարի ժամկետով։

Ապրիլ 26, 2014 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր