Սեւանա լճից ջրբացթողումների ավելացման մասին օրինագիծն ընդուվեց 96 կողմ 15 դեմ քվեարկությամբ

Սեւանա լճից ջրբացթողումների ավելացման մասին օրինագիծն ընդուվեց 96 կողմ 15 դեմ քվեարկությամբ

ԷկոԼուր 

Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ   օրենքի նախագիծը 96 կողմ, 15 դեմ եւ 4 ձեռնպահ քվեարկությամբ`սակայն Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումների ժամկետը, 240 միլիոն խմ 170 միլիոն խմ-ի փոխարեն, 5-ից կրճատելով մինչև 1 տարի: 

Նախագծին կողմ է քվեարկել ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով, կողմ է քվեարկել ԲՀԿ կուսակցությունը այն ձևակերպմամբ, որ ընդունված է իրենց առաջարկությունը՝ ժամկետը կրճատել 5-ից մինչև 1 տարի: ԲՀԿ կուսակցության 4 պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Նախագծին դեմ են քվեարկել 3 ընդիմադիր կուսակցություններ իրենց ամբողջ կազմով՝ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն:

Ապրիլ 29, 2014 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր