Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր

Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր

ԷկոԼուր

Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր։ Այս մասին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մայիսի 14-ին կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրել է, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սեւանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:

Մենք հաշվեցինք, թե  մարտի 1-ից մինչ օրս հանրապետությունում, ըստ Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների, քանի օր է անձրեւային եղել, եւ պարզվեց, որ մարտին հանրապետությունում տեղումներ են կանխատեսվել 17 օրվա համար, ապրիլին 24 օրվա համար, իսկ մայիսին, մայիսի 18-ը ներառյալ, 16 օրվա համար։ Ստացվում է, որ 2014-ի գարնանը 57 օր տեղումներ են կանխատեսվել։ Նման պարագայում խոսել տարվա ոչ ջրառատ լինելու մասին, պարզապես անընդունելի է։

Իսկ ինչ վերաբերում է ջրամբարների դատարկ լինելուն, ապա հիշեցնենք միայն մի օրինակ՝ «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը տեղեկացրել էր, որ, չնայած Մարմարիկ գետի վարարմանը, որի ջրերը պետք է ամբարվեին Մարմարիկի ջրամբարում,  ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է:

Մայիս 20, 2014 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր