Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա ցուցանիշին

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ  տարվա ցուցանիշին

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ  տարվա նույն օրվա ցուցանիշին՝ կազմելով 1900,42 մ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության հիդրոօդերեւութաբանական N 89 տեղեկագրում։

Այս տարի ոռոգման համար Սեւանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ լճից արդեն իսկ վերցվել է 35,5 մլն խմ ջուր։

Հիշեցնենք, որ այս տարի Սեւանա լճից վերցվելու է մինչեւ 240 միլիոն խմ ջուր Արարատյան դաշտը ոռոգելու համար։

Մայիս 21, 2014 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր