«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը եւ ՀՀ բնապահպանության նախարարության էլի մի քանի ՊՈԱԿ-ներ մնացել են առանց տնօրենի

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը եւ ՀՀ բնապահպանության նախարարության էլի մի քանի ՊՈԱԿ-ներ մնացել են առանց տնօրենի

ԷկոԼուր

Մայիսի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ  ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը ազատվեց պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն: Այս մասին նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ թափուր է նաեւ  «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռը։ Այն գլխավորում էր Անդրանիկ Գեւորգյանը։

Ազատ է «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ազգային պարկի նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանը նշանակվել է «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

Թափուր է նաեւ ‹‹Տեղեկատվական վերլուծական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի, ‹‹Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն եւ տնօրենի տեղակալի պաշտոնները։

Մայիս 27, 2014 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր