

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն հունիսի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարևաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»,-նշել է դեսպանը` հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել և կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին:
Արամայիս Գրիգորյանը ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները և այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու և նորերն իրականացնելու ուղղությամբ»:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի ընթացքը:
Հունիս 27, 2014 at 12:42
