Սեւանա լճի հանրային լողափերի թիվը կավելանա

Սեւանա լճի հանրային լողափերի թիվը կավելանա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նրանք ծանոթացել են հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: 

Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է ՀՀ Նախագահի հանձնարարականով, և ներկայում գործում է 11 լողափ (3-ը ծառայությունների մատուցմամբ): Քաղաքային լողափերն ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի իրականացրած ««Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողափերի հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է բացել նոր հանրային լողափեր:

Հիշեցնենք, որ Սեւանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ից:

Հունիս 30, 2014 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր