ՀՀ կառավարությունը պատրաստվում է մշտադիտարկել Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է մշտադիտարկել Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը պատրաստվում է մշտադիտարկել Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանը և ստեղծել մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարան:

Այս կապակցությամբ գործադիրը սեպտեմբերի 4-ին կընդունի «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԵՎ ՆՐԱ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումը:

Շտեմարանի ստեղծման նպատակը Սևանա լճին վերաբերող մշտադիտարկումների տվյալների հավաքագրման, գրանցման, ամփոփման և տրամադրման միասնականության ապահովումն է, տվյալների միասնական հենքի ստեղծումը:

Շտեմարան գրանցվող տվյալները տրամադրելու են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը,  «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը: Մշտադիտարկումների  կատարման ժամանակ մշտադիտարկումների կետերի  ընտրման մեթոդբանությունը պետք է համապատասխանի ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվով (ՋՇԴ) ընդունված  մեթոդաբանությանը:

Սեպտեմբեր 03, 2014 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր