

ԷկոԼուր
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ կառավարությունը որոշեց ազատել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես ԷկոԼուրը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանից, Էդգար Փիրումյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով: Իսկ թե ով կզբաղեցնի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում Էդգար Փիրումյանը շարունակում է դեռ մնալ նախարարության աշխատակազմի ղեկավար:
Սեպտեմբեր 04, 2014 at 17:26
