

2014 թ-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ Սևանա լճի ջրածածկ տարածքներում մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: 2014թ-ին նախատեսված է ընդհանուր 150 հա տարածքի մաքրում: Մաքրման աշխատանքներն իրականացնում է «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲԸ կապալառու կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնպահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով»,- տեղեկացնում է պաշտոնական աղբյուրը:
Նշենք, որ 2015թ-ին նախատեսվում է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրան, բնականոն զարգացման եւ օգտագործման 2015 թվականի միջոցառումների ծրագրոի համաձայն: 2015թ-ին կմաքրվի 93 հա տարածք, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 125400,0 հազար դրամ:
Հիշեցնենք, որ նախատեսվում է Սեւանա լճի մակարդակը բարձրացնել 1905մ նիշը, ինչի արդյունքում ջրի տակ կանցնի 3500 հա անտառ:
Հոկտեմբեր 20, 2014 at 17:39
