Հանուն Սեւանա լճի երկարաձգվեցին «Հիդրոլոգ» նավի եւ «Վոթերմաստեր կլասիկ 3» մեքենայի մաքսային ժամկետները

Հանուն Սեւանա լճի  երկարաձգվեցին «Հիդրոլոգ» նավի եւ «Վոթերմաստեր կլասիկ 3» մեքենայի մաքսային ժամկետները

ԷկոԼուր

Հանուն Սեւանա լճի  երկարաձգվեցին «Հիդրոլոգ» նավի եւ «Վոթերմաստեր կլասիկ 3» մեքենայի մաքսային ժամկետները: Նոյեմբերի 19-ին գործադիրը որոշեց Սեւանա լճի հետազոտությունների համար նախատեսված «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 27-ը: Ռուսաստանին պատկանող այս նավը Հայաստան է ներմուծել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը 2004թ-ին: Նպատակը  Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիաների միջև 1993 թվականից գործող  համագործակցության պայմանագրի հիման վրա «Սևանա լճի ժամանակակից էկոլոգիական վիճակի համատեղ հետազոտությունների» ծրագրի իրականացումն է:

Որպես արդյունք ակնկալվում է, որ կմշակվեն Սևանա լճի բնական պաշարների ռացիոնալ օգտագործման գիտական հիմունքները և լճի կենսաբազմազանության պահպանման ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 13-ի նիստում Սևանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հանձնված Սեւանա լճի ափերը բուսականությունից մաքրող «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի և լրացուցիչ սարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը:

Նոյեմբեր 19, 2014 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր