Հաստատվեց 2015թ-ի պետական բյուջեն, որքա՞ն կհատկացվի բնապահպանությանը

Հաստատվեց 2015թ-ի պետական բյուջեն, որքա՞ն կհատկացվի բնապահպանությանը

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2015թ. պետբյուջեի նախագիծը: «Կողմ» քվեարկեց 71 պատգամավոր, «դեմ»՝ 46:

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն` 2015թ-ի պետբյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրիլիոն 184.5 միլիարդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 298.6 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 114.1 միլիարդ դրամ:

2015թ-ի պետական բյուջեով բնապահպանության համար ընդհանուր նախատեսվում է 2,901,045.9 հազար դրամի ծախս`

  • թափոնների ուսումնասիրության ծառայությունների համար` 16,596.3 հազար դրամ
  • ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի ծառայությունների համար 154,353.2 հազար դրամ
  • Ձկան պաշարների համալրման ծառայությունների համար 60,000.0 հազար դրամ
  • Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայությունների համար 125,400.0 հազար դրամ
  • Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայությունների համար` 0 դրամ.
  • «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 267,861.7 հազար դրամ
  • «Դիլիջան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 137,266.9 հազար դրամ
  • «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 134,095.6 հազար դրամ
  • Շիկահող» պետական արգելոցի, «Սոսիների պուրակ» ու «Զանգեզուր» պետական արգելավայրերի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 0 դրամ
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների կատարման ծառայությունների համար` 120,897.1 հազար դրամ
  • «Արփի լիճ» ազգային պարկի պահպանության ծառայությունների համար` 41,698.5 հազար դրամ
  • «Արևիկ» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 0 դրամ
  • «Զիկատար» պետական արգելավայրի պահպանության, գիտական ուսումնասիրությունների կատարման ծառայությունների համար` 15,526.4 հազար դրամ
  • Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի վարձակալության ծառայությունների համար` 7,100.0 հազար դրամ
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար` 132,974.8 հազար դրամ
  • ջրավազանային կառավարման պլանների կազմման ծառայությունների համար` 31,213.6 հազար դրամ
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայությունների համար` 44,517.0 հազար դրամ
  • բնապահպանական ոլորտի գծով վերլուծական-տեղեկատվական ծառայությունների համար` 20,499. հազար դրամ
  • Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծառայությունների համար` 44,778.3 դրամ
  • գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման համար (նախարարության աշխատակազմի մասով) 1,394,718.6 հազար դրամ
  • բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման ծառայության համար 76,700.9 հազար դրամ
  • գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման (նախարարի աշխատակազմի մասով) համար` 74,847.6 հազար դրամ:

Դեկտեմբեր 05, 2014 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր