

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 8-ին հայտնաբերել են սիգի ապօրինի վաճառքի դեպքեր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, Գավառ-Սևան տանող ճանապարհին հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ, Սևան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ, որոնք սահմանված կարգով հանձնվել են Երևանի թույլ տեսողություն ունեցող երեխաների հատուկ դպրոցին:
Տեսչական աշխատանքները շարունակվում են:
Դեկտեմբեր 09, 2014 at 18:38
