ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, մաս 1-ին

ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիս, մաս 1-ին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:

ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերը ըստ թեմաների:

Իրավական ակտերի մշակում.

ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ 2014 թ. ընդունվել է բնապահպանության ոլորտը կանոնակարգող 5 օրենք (2013թ.՝ 2 օրենք), ՀՀ կառավարության 30 (2013թ.՝ 27) և ՀՀ վարչապետի 5 որոշումներ (2013թ.՝ 3), 9 գերատեսչական ակտեր (2013թ.՝ 6):

Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, ՀՀ Ազգային ժողովի 2-րդ ընթերցման է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները:

Իր ելույթում բնապահպանության նախարարը ասաց, որ այդ օրենքների հետ կապված եղել են խնդիրներ՝ առանձնացնելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին (ՇՄԱԳՓ) օրենքը:

«Չգիտես ինչու Ազգային ժողովում եղան հատուկ պատգամավորներ, որոնք փորձեցին օրենքը համարել ոչ ճիշտ, համարել, որ օրենքը հապճեպ է ներկայացված… ՇՄԱԳՓ օրենքը 1.5 տարի գտնվում էր Ազգային ժողովում, և մեր բոլոր պատգամավորներն օրենքով սահմանված կարգով կարող էին կարդալ, տեսնել, առաջարկություն ներկայացնել, ինչը և հենց իրենց կողմից չարվեց…», - ասաց Արամայիս Գրիգորյանը: Նախարարը բարձր գնահատեց օրենքը` նշելով, որ այն մի քանի քայլ ավելի առաջ է, քան նախորդ օրենքը:

Շարունակելի…



Դեկտեմբեր 22, 2014 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր