Երեւանում տնտեսվարողը ջրերի պահպանության նորմերի խախտման պատճառով շրջակա միջավայրին պատճառել է 61.68 միլիոն դրամի վնաս

Երեւանում տնտեսվարողը ջրերի պահպանության նորմերի խախտման պատճառով շրջակա միջավայրին պատճառել է 61.68 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր 

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար:    Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:                     

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում  և հաշվարկվել է 767.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68 մլն դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87հատ  «սիգ» տեսակի և 301հատ «կարաս» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Դեկտեմբեր 23, 2014 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր