Արտակարգ դեպքերի թիվն աճել է

Արտակարգ դեպքերի թիվն աճել է

ԷկոԼուր

Ամանորի նախատոնական ու տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների  նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 464 արտակարգ դեպք, որոնց հետևանքով մահացել է 6, տուժել` 58 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ:  2014թ-ի համեմատ` արտակարգ դեպքերի թիվն աճել է 90-ով: 2014 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրված արտակարգ դեպքերից զոհվել է 22, տուժել` 97 մարդ:

2014 թ. համեմատ նվազել է հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների ու թունավորումների քանակը, ավելացել են արգելափակված ավտոմեքենաների, մերկասառույցի հետ կապված ու կենցաղային ահազանգերը: Այս տարի գրանցվել են նաև մարդկանց վրա վայրի կենդանիների հարձակման դեպքեր:

Հունվար 13, 2015 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր