«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի փաթեթի քննարկումը հետաձգվել է

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի փաթեթի քննարկումը հետաձգվել է

ԷկոԼուր

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը  որոշեց հետաձգել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի փաթեթի քննարկումը մեկ տարով:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց եւ երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի եւ քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը:

Օրինագծով կառավարությունն առաջարկում է բարձր և 1-ին կարգի ցորենի ալյուրն օրական 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում պարտադիր կարգով ենթարկել երկաթով ու ֆոլաթթվով հարստացման: Նպատակը այդ տարրերի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումն է եւ բնակչության առողջության բարելավումը:

Հունվար 30, 2015 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր