Նոր կառուցվող շենքերում էներգախնայողության պահանջը պարտադիր կդառնա

Նոր կառուցվող շենքերում էներգախնայողության պահանջը պարտադիր կդառնա

ԷկոԼուր

Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջները պարտադիր կդառնան, եթե ՀՀ ԱԺ-ն հաստատի ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրինագծով կառավարությունը պետք է մշակի կարգեր վտանգավոր էլեկտրական սարքերը շուկայից դուրս բերելու համար: Առաջարկվում է նաեւ ավելացնել հողմային էներգիայի աղբյուր, արեգակնային էներգիայի աղբյուր, ջրային էներգիայի աղբյուր, երկրաջերմային էներգիայի աղբյուր, կենսազանգվածի էներգիայի աղբյուր, էներգետիկ հաշվեկշիռ նոր սահմանումները` տարամեկնաբանություններից խոսափելու համար:

Փետրվար 12, 2015 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր