

ԷկոԼուր
2014թ-ին Սեւանա լճի ջրի որակը բարենպաստ չի եղել ձկների համար: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2014թ-ի տարեկան տեղեկանքի համաձայն` Սևանա լճից վերցված փորձանմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմերով գնահատման, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ-ի, վանադիումի, քրոմի և սելենի կոնցենտրացիաները: «ԹԿՊ5-ը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1.2-1.5 անգամ, ԹՔՊ-ն` 1.2-2.3 անգամ, քրոմինը` 1.2-3.4 անգամ, վանադիումինը` 3.8-5.6 անգամ: Հիմք ընդունելով լճի ջրի քիմիական որակի բազմամյա ուսումնասիրությունների տվյալները` վանադիումի այսպիսի քանակությունը լճի բնական առանձնահատկությունն է և չի համարվում աղտոտվածություն: Սևանա լճի առանձին հատվածներում դիտվել է սելենի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (1.2-1.9 անգամ):
Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմաններում»,- մասնավորապես նշված է տեղեկանքում:
Փետրվար 18, 2015 at 14:05
