ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կայացվել է 1.61 միլիոն դրամ վարչական տուգանքի 22 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կայացվել է 1.61 միլիոն դրամ վարչական տուգանքի 22 որոշում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.61 միլիոն դրամ վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 580.28 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել  1.69 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 81.0 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  նմանատիպ գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  30.8 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային  բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  34.23 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                            

Տավուշի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 200.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է   24.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Արարատի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական   և  բնօգտագործման  վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի, Լոռու և Կոտայքի տարածքային  բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ, իսկ Արարատի տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 15.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել  Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 9 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 195.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային  բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 150.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մարտ 09, 2015 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր