Սևանա լճի բարձրացման ցուցանիշը 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպի ցուցանիշը

Սևանա լճի բարձրացման ցուցանիշը 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպի ցուցանիշը

ԷկոԼուր

Սևանա լճի բարձրացման ցուցանիշն այսօր 0.89 մ-ով գերազանցում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպի ցուցանիշը: Այս մասին, մարտի 17-ին ՀՀ կառավարությանը ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն` Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ են իրականացվել Նորատուսի (17 հա), Մարտունու (34.2 հա) և Վարդենիսի (98.8 հա) տարածաշրջաններում: Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200.0 հազ. հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166.7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ:

Մարտ 18, 2015 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր