2015թ-ին կավելանա բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա ստացող համայնքների քանակը

2015թ-ին կավելանա բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա ստացող համայնքների քանակը

ԷկոԼուր

2015թ-ին կավելանա բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա ստացող համայնքների քանակը եւ սուբվենցիայի չափ: Եթե  2014թ-ին  ավելի քան 245.0 մլն դրամի չափով սուբվենցիա տրամադրվել է 11 համայնքի, ապա  2015թ-ին 296.9 միլիոն դրամի սուբվենցիա կտրամադրվի 14 համայնքի:  Այս մասին մարտի 17-ին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ կառավարությանը` ներկայացնելով նախարարության 2014թ-ի գործունեության հաշվետվությունը:

Ըստ այդմ, ավելացել է նաեւ բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով պետական բյուջե կատարված գանձումները: 2013թ-ին գանձումները կազմել են 1658.2 մլն դրամ, իսկ 2014թ-ին` 2300.6 մլն դրամ:

ՀՀ 2014 թ. պետական բյուջեով բնապահպանության նախարարությանը ծրագրվել է հատկացնել 2610.9 մլն դրամ, ևս 686.9 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվել է տարվա ընթացքում, իսկ նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների գործունեության ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է 892.3 մլն դրամ:

Տեղեկատվությունը վերցված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Մարտ 18, 2015 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր