ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 2.48 միլիոն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել  2.48 միլիոն  դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.1 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 410.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.48 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ             

Տավուշի տարածքային  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 200.0հազար դրամի  վարչական տուգանքի որոշում:

 Արարատի տարածքային  բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 369.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 16.1 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում,  և հաշվարկվել է 2.0 հազար դրամի վնաս: 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված  ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 290.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է 7.0 հազար դրամի վնաս: 

Մարտ 24, 2015 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր