ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2014թ-ի հաշվետվությունը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2014թ-ի հաշվետվությունը

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 25-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 Հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Հաշվետվության մեջ նշված է.

 «Փորձագիտական հանձնաժողովը, ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ  տարեկան աշխատանքային ծրագրով, հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է Սևանա լճի էկոհամակարգի, բնական ռեսուրսների վերականգնման, վերարտադրության, պահպանման օգտագործման վերաբերյալ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի կողմից ներկայացված ծրագրերի, նախագծերի  առաջարկների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նա իր իրավասության սահմաններում տվել է լճի հիմնահարցերի հետ կապված խորհրդատվական, գործնական առաջարկություններ:

Հանձնաժողովի գործունեության համար ուղեցույց է հանդիսացել 2014թ. աշխատանքային ծրագիրը, որում ներառված էին Սևանա լճի բնական պաշարների պահպանության, վերարտադրության  արդյունավետ օգտագործման հիմնահարցերի վերաբերյալ ներկայացված մշակումների փորձաքննության խնդիրները:

Հաշվետու ժամանակաշրջանում փորձագիտական հանձնաժողովը բացի ծրագրային հիմնահարցերից նիստերում քննարկել փորձագիտական եզրակացություններ է ներկայացրել հետյալ նախագծերի, ծրագրերի  առաջարկությունների վերաբերյալ.

1. Քննարկվել է Սևանա լճի  պահպանության փորձագիտական հանձնաժողովի` 2013 թ. գործունեության հաշվետվությունը, կատարվել եզրահանգումներ հետագա  գործունեության վերաբերյալ:

2. Քննարկվել է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի կատարման գործընթացը 01.03.2014թ. դրությամբ,  տրվել է փորձագիտական եզրակացություն:

3. Քննարկվել է ոռոգման նպատակով 2014 թ. Սևանա լճից ջրառի Սևան- Հրազդան էներգետիկ–ոռոգման համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը, տրվել է եզրակացություն:

4. Քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը, տրվել է փորձագիտական եզրակացություն: 

5. Քննարկվել են ձկների նոր տեսակների ոչ հիմնավորված ներմուծման  բնապահպանական այլ խախտումների դեմ պայքարի մեխանիզմները,  ներկայացվել առաջարկություններ ՀՀ բնապաhպանության նախարարությանը:

6. ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ քննարկվել է Սևանա լճից լրացուցիչ 120 միլիոն մ3 ջրի բացթողման հարցը,  եզրակացությունում առաջարկվել է Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման ծավալը սահմանել 100 միլիոն մ3:

7. Քննարկվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման  օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրերը» հաստատելու մասին,  տրվել է փորձագիտական եզրակացություն:

8. Քննարկվել է իտալական աշխարհագրական հետազոտությունների կազմակերպության կողմից Սևանա լճի հատակի հետազոտման վերաբերյալ առաջարկությունը: Հաշվի առնելով, որ ջրի էկոհամակարգի անկայուն վիճակում ցանկացած միջամտություն կարող է հատակում մեկուսացված օրգանական նյութերը մտցնել շրջանառության մեջ և վատացնել լճի վիճակը, տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն:

9. Քննարկվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծի երեք անգամ ներկայացված տարբերակները, տրվել փորձագիտական եզրակացություն: Նախագծում արտաքին լցակույտերի, կույտերի տարրալվացման հարթակի  թափոնակույտերի տարածքից մակերութային ջրերի հեռացման  ռեկուլտիվացման միջոցառումների բացակայության վերաբերյալ կատարվել են առաջարկություններ, որոնք, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված տեղեկատվության, նախագծում հաշվի են առնվել:

10. Քննարկվել է ՀՀ Սյունիքի մարզի «Որոտան» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումները, տրվել է փորձագիտական եզրակացություն ՀՀ բնապահպանության նախարարությանը:

11.ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի  և բնական պաշարների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզում գտնվող «Արգիճի», «Մարտունի», «Վարդենիկ»  «Անի» ՓՀԷԿ-ի կառուցվածքների տեխնիկական վիճակը 22 հունիսի 2014թ. դրությամբ, ներկայացվել է ՀՀ կառավարություն, մասնավորապես առաջարկվել է «Անի» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը զրկել լիցենզիայից:

12. Քննարկվել է «Սևանի Իշխան» ՓԲԸ–ի կողմից մշակված «Սևանի իշխանի մանրաձկան» աշխատանքային նախագիծը, տրվել է փորձագիտական եզրակացություն:

13. Մշակվել է Սևանա լճի  ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման կարգը, զեկուցվել «Սևանա լճի համար ՇՄՏՄՀ» աշխատաժողովում: Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 04.09.2014թ N 947-ն որոշումով:

Հանձնաժողովի անդամները ծրագրային, նախարարությունների, անհատ ձեռներեցների կողմից ներկայացված խնդիրների ուսումնասիրությունը  համապատասխան առաջարկությունների մշակումն իրականացրել են շահագրգիռ  կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղերում նախնական ուսումնասիրությունների տվյալների հիման վրա:

Հանձնաժողովի անդամները Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ, թղթակցել մամուլում»:   

ԷկոԼուրը պատրաստում է մեկնաբանություններ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության վերաբերյալ:

Մարտ 30, 2015 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր