

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 30-03-03.04.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 1.12 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 550.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.29 միլիոն դրամ:
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 160.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտի և Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349,86 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ավազի հանման և կուտակման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 2,7 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության համապատասխան բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված արտույտի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70,0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում առգրավված 135 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթահամալիր:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 5 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Իջևանի «ՍՈՍ» մանկական ավանին:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 10.0գծամետր ձկնորսական ցանց և 15 հատ տարբեր տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:
Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապրիլ 07, 2015 at 14:16
