ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.0 միլիոն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.0 միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.04.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860.0հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 1.63 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.0 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 80.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 256.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված երեք դեպքով երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 554.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ  վարչական վարույթ ընթացքի մեջ է:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական  և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ  ստուգման արդյունքում նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 393.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական  և մթնոլորտի  վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ  ստուգման արդյունքում  կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 349.86 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Երևանի տարածքային ստորաբաժանման  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 16 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ»:

Ոստիկանության կողմից Սյունիքի  բաժնին հանձնված  127 հատ «սիգ» տեսակի ձկան ապօրինի որսի գործով  հաշվարկվել է  635.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապրիլ 13, 2015 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր