Երկրաշարժ ՀՀ տարածքում

Երկրաշարժ ՀՀ տարածքում

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.310 և արևելյան երկայնության 45.130:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ապրիլ 14, 2015 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր