

ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ կառավարությունն արտոնություններ տվեց «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն` երեք տարի ժամկետով հետաձգելով ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
«Սեւանի իշխան» ՓԲԸ-ն ստեղծվել է 2014թ-ին`«Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Ընկերությունը պետք է ապահովի ամառային և գեղարքունի իշխանի մանրաձկան արտադրությունը, ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը: Այդ նպատակով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում կառուցվում է մանրաձկան արտադրություն: Առաջիկա 3 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է կառուցել Սևանի իշխանի վերամշակման գործարան, որի համար Դանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Իտալիայից, ՌԴ-ից Չիլիից, Շվեդիայից, Իսպանիայից Ֆինլանդիայից ներկրվելու է 2,667,790,000 դրամ արժողությամբ 118 անուն ապրանք: Ուշագրավ է, որ ապրանքների ցուցակը գլխավորող ձկան կերի համար նշված չէ արտահանման երկրի անունը: Միայն նշված է, որ ներմուծվելու է 180,000,000 դրամ արժողությամբ 160,000 կգ ձկան կեր:
Ապրիլ 16, 2015 at 16:04
