Բնությանը պատճառվել է 9.83 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 9.83 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.05.2015թթ. հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  7.31 միլիոն դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հե կապերի վարչությունը:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 187.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 3.49 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Երևանի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 384.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 5.09 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:  

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտումների   համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի, Արարատի և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ:  

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ՊՈԱԿ-ին:

Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 13 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 5.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 3 խեցգետնաորսիչ:

Մայիս 11, 2015 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր