ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1միլիոն դրամ

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.1միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.86 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 1.38 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.1 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`   Երևանի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60,0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 164.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Անտառների և կենսաբազմազանության  վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 225,84 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում  կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 773.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի  կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Անտառների և կենսաբազմազանության ու Շիրակի տարածքային բաժինների կողմից  իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանման նորմերի խախտման համար կայացվել է 100,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 101,25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ  Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման   համար ֆիզիկական անձի նկատմամբ նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի, Արարատի, Տավուշի և Լոռու տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ  կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ  Գեղարքունիքի և Արագածոտնի   տարածքային բաժինների կողմից  երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազարական դրամի  վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի    իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 27 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:

Արարատի տարածքային բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 5.1կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 2 ձկնորսական ցանց և 4.4կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Մայիս 18, 2015 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր