Երեւանում ծառահատման համար բնապահպանական տեչությունը տուգանել է 50 հազար դրամով

Երեւանում ծառահատման համար բնապահպանական տեչությունը տուգանել է 50 հազար դրամով

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.35 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.27.միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.9 միլիոն դրամ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար  դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 87,0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության  նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 408.855 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616.65 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 70.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման   համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի որոշում, իսկ Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 36 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ կրթահամալիր:

Տավուշի տարածքային բաժնի   իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 10 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկական ավանին:

Անտառների և կենսաբազմազանության բաժնի   իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 110 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների  թիվ  14 հատուկ դպրոց:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Առգրավված 60.26 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև տիրազուրկ 39,5կգ «սիգ» և 28,5կգ «կարաս» տեսակի ձկներ: Առգրավված  ձուկը  սահմանված  կարգով  հանձնվել  է  «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ,  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և  «Վարդենիսի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 44 հատ  «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով  հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 70գծմ ձկնորսական ցանց:

Մայիս 25, 2015 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր