

ԷկոԼուր
Գործադիրը մեծացնում է «Սեւանի իշխան» ՓԲԸ-ին մանրաձկան արտադրության եւ ձկան վերամշակման գործարանի համար հատկացվող հողատարածքը: Հունիս 18-ին կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ եւ 180 հեկտար հողատարածքի փոխարեն ընկերությանը 25 տարի ժամկետով տրամադրեց 201.2361 հեկտար հողատարածք: Այս հողատարածքները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր եւ Լճավան համայնքներում`«Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում: Նախկին որոշմամբ Լճավանի փոխարեն հողատարածք էր հատկացվել Լիճք համայնքից:
Հիշեցնենք, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով բուծել 50 հազար տոննա ձուկ: Ցանցավանդակային ձկնաբուծարանի ստեղծմանը ներգրավվելու են մոտ 80-100 կազմակերպություններ:
Հունիս 23, 2015 at 14:38
