Հայտանաբերվել են ապօրինի ծառահատումների, որսի դեպքեր

Հայտանաբերվել են ապօրինի ծառահատումների, որսի դեպքեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.09–02.10.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 800.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 436.15 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.23միլիոն դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս ` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

 Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  գործերի քննության արդյունքում 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  428.85 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարդրամի վարչական տուգանքի ակտ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և  շրջակա միջավայրին հասցված 7.5 հազ.դրամի վնասի հատուցման ակտ:

Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ

Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց համապատասխան ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց համապատասխան ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

  Ապօրինի որս

Երևանի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ձկան ապօրինի վաճառքի դեպք, առգրավվել է 12.0 կգ ձուկ և հանձնվել բարեգործական ճաշարանին:

Հոկտեմբեր 05, 2015 at 17:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր