Գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնները Հայաստանում կախտահանվեն

Գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնները Հայաստանում կախտահանվեն

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի նոր ձեւ է նախաձեռնում: ՀՀ տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնները կախտահանվեն և գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի: Այս նպատակով գործադիրը սույն թվականի հոկտեմբերի 8-ին բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Տավուշի մարզի Այրում քաղաքի Երկաթուղային փողոցի 32 և 34 հասցեներում գտնվող 0, 37995 և 0,00659 հեկտար հողերի նկատմամբ: Այդ հողերի վրա կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց որտեղ կախտահանվեն գյուղմթերքով բեռնված վագոնները: Կստեղծվի շուրջ 40 աշխատատեղ:

Հոկտեմբեր 09, 2015 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր