ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ մտահոգություններին

ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ մտահոգություններին

ՀՀ բնապահպանության նախարարություն

Սևանա լճի մակարդակի իջեցման մասին ԶԼՄ-ներում հրապարակված ահազանգի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հարցը բարձրացրած բնապահպանական հասարակական կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների հետ կազմակերպել համատեղ այց Սևան քաղաք` տեղում տեսնելու Սևանա լճից ջրի բաց թողնման աջ և ձախ վերամբարձ մեխանիզմների (վահանակների և շարժաբերների) կապարակնիքների առկայությունը և փաստելու, որ Սևանա լճից ընդհանրապես ջրի բացթողում չի իրականացվում:

Ինչ վերաբերում է «Արփա-Սևան» N 2 թունելով Սևանա լիճ ջրի տեղափոխման խնդրին, ապա ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տեղեկատվության` ներկայում «Արփա-Սևան» N 2 թունելում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: «Արփա-Սևան» N 2 թունելի հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017թ. դեկտեմբերի 20-ին: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա 7 (հունվար, փետրվար, մարտ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) ամիսների ընթացքում, իսկ մնացած 5 ամիսներին թունելով ջուրը տեղափոխվելու է դեպի Սևանա լիճ:

Ներկայում օրական «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է տեղափոխվում շուրջ 0,08 մլն.մ/խ ջուր /ըստ ՀՀ ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության/, ինչը ստորերկրյա հոսք է:

2015թ-ի ընթացքում «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 106 մլն.մ/խ ջուր:

Հոկտեմբեր 27, 2015 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր