Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում կդադարեցվի Իշխան և Սիգ ձկնատեսակների որսը

Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում կդադարեցվի Իշխան և Սիգ ձկնատեսակների որսը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի նոյեմբերի 4-ին  ստորագրել  է  «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը:

Հրամանում մասնավորապես ասվում է.

«1.Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում  ձկան և խեցգետնի որսը:

2. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Գնդոյանին`

1) մինչև ս/թ նոյեմբերի 18-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների,  լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,

3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հ.Գալստյանին.

1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,

2) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նոյեմբեր 06, 2015 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր