ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սևանի ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  ծանոթացել է Սևանի ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է նաև Կարճաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին: Նախագահը տեղում քննարկում ունեցել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրների, այդ թվում՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն` «Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, շուրջ 100 տոննա հզորությամբ ծնողական կազմի տնտեսության կառուցում, տարեկան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ: Նշված աշխատանքների ավարտմամբ կամփոփվի ծրագրի առաջին փուլը:

Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև 2016 թվականի աշնանից նախատեսվող ծրագրի երկրորդ փուլի մասին, որը կներառի՝ մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա վերջինիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15000 տոննայի և 500 լ/վ նոր ջրաղբյուրի ջրառի և ջրագծի շինարարությունը: 2023-2024 թվականներին նախատեսվում է հասնել ծրագրային 45-50 հազար տոննա ձկան արտադրության:

Նոյեմբեր 30, 2015 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր