ՀՀ կառավարությունն օրինականացնում է օբսիդիանի հանքարդյունաբերական դաշտը

ՀՀ կառավարությունն օրինականացնում է օբսիդիանի հանքարդյունաբերական դաշտը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը 100 անգամ նվազեցնում է օբսիդիանի հանքավայրերի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը: Սույն թվականի դեկտեմբերի 3-ին գործադիրը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի հիմնավորումից պարզվում է, որ ավելի քան 20 տարի օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր Հայաստանում չկան: «Տեղական ընկերությունները,  օգտագործելով օբսիդիանը հուշանվերների և շինանյութերի արտադրության բնագավառներում, բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ:

Կառավարությունը, նման արտոնություններ սահմանելիս, գնահատական չի տվել, թե ինչքան վնաս է պատճառվել շրջակա միջավայրին օբսիդիանի հանքավայրերի անօրինական շահագործման պատճառով: Սահմանելով արտոնություններ գումարային համարժեքով` նույն համարժեքով չեն գնահատվել կառավարության կողմից խոստացված շահույթները (որքան աշխատատեղ կստեղծվի, որքան կբարելավվի սոցիալ-տնտեսական իրավիճակը և այլն): Միևնույն ժամանակ այս արտոնությունները ուղղակիորեն ազդում են մեր պետական բյուջեի վրա` կրճատելով հանքարդյունաբերությունից եկող մուտքերը:

Նախատեսվում է, որ այս օրենքի ընդունումից հետո շահագործման կհանձնվեն ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում հաշվառված օբսիդիանի չորս հանքավայրերը` Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամաս:

Դեկտեմբեր 07, 2015 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր