2015 թվին Սեւանա լիճն ունեցավ դրական հաշվեկշիռ

2015 թվին Սեւանա լիճն ունեցավ դրական հաշվեկշիռ

ԷկոԼուր

2015թ-ին Սեւանա լիճն ունեցավ դրական հաշվեկշիռ: Սևանա լճի մակարդակը 21.12.2015թ. դրությամբ կազմել է 1900.21մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13մ) բարձր է 8 սմ-ով: Այս մասին 2015 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Սևանի թափանցելիությունը 8 մետրից մեծացել է մինչև 16 մետր:

 Ոռոգման նպատակով Սևանա լճից բացթողնված ջրաքանակը կազմել է 167.743 միլիոն խմ, ինչը  101.89 միլիոն խմ-ով պակաս է 2014թ-ի համեմատությամբ:

Արձագանքելով ահազանգերին, որ Սևանա լճի համար նախատեսված ջուրն Արփա-Սևան թունելով բաց է թողնվում Եղեգիս գետ եւ աշխատացնում է փոքր ՀԷԿ-երը, Արամայիս Գրիգորյանն ասաց. «Այսօրվա վիճակով մենք չենք կարողանում այդ ջուրը տեղափոխել Սևանա լիճ Արփա-Սևան թունելով, որովհետև այնտեղ աշխատանքներ են իրականացվում: 2017 թվականին, երբ կավարտվի Արփա-Սևանի վերանորոգումը, այդ ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի Սևան»: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա 7 ամիսների ընթացքում, իսկ մնացած 5 ամիսներին թունելով ջուրը տեղափոխվելու է դեպի Սևանա լիճ:

2015թ-ի սկզբից Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ դեկտեմբերի 20-ի դրությամբ մուտք է գործել  110.723 միլիոն խմ ջրաքանակ, ինչը 18.578 միլիոն խմ-ով պակաս է 2014թ.  (129.301 միլիոն խմ) նույն օրվա համեմատությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2015թ-ին Սևանի ափամերձ 142,5 հեկտար տարածքներում՝ Նորատուսում և Վարդենիսում, իրականացվել են անտառամաքրման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 մանրաձուկ: Պետական բյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.667 հազար հատ մանրաձուկ: 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»հիմանադրամի կողմից անհատույց տրամադրվել և Սևանա լիճ է բաց թողնվել 2.5-50 գրամանոց գեղարքունիի շուրջ 238.780 հատ մանրաձուկ:

Դեկտեմբեր 24, 2015 at 15:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր