

ԷկոԼուր
Կանադական ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոյլյանի հետ մարտի 15-ի հանդիպման ժամանակ ներկայացրել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրենց ներդրումային հետաքրքրությունները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ օրերս Երեւանում կայացած հայ-կանադական գործարար համաժողովը խթան կդառնա հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության սերտացման և ընդլայնման համար։
Հատկանշական է, որ կանադացի ձեռնարկատերերի հանդիպումը տեղի ունեցավ կանադական «Dundee Precious Metals Kapan» ընկերության՝ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ակտիվների` ռուսական «Polymetal International» ընկերությանը վաճառելուց անմիջապես հետո: Մենք չենք բացառում այդ գործարքի հարկադրված բնույթը՝ հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի՝ ընկերության նկատմամբ նշանակված տուգանքների ոչ իրավաչափ լինելու մասին մի շարք հրապարակային հայտարարություններին:
Մարտ 18, 2016 at 15:19
