

ԷկոԼուր
Սեւանա լճի մակարդակն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 1900.33մ, ինչը 16 սմ-ով բարձր է 2015թ-ի նույն օրվա մակարդակի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր www.mes.am պաշտոնական կայքի միջոցով:
Մեզ մնում է միայն ուրախանալ, որ վերգետնյա եւ ստորգետնյա հոսքերը լիճ այս տարի նպաստում են Սեւանի վերականգնմանը: Եւ մենք ակնկալում ենք, որ Սեւանա լճի վերաբերյալ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանխատեսումները կիրականանան, եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կբարձրանա 30սմ-ով, եթե, իհարկե, սահմանվածից շատ ջուր չվերցնեն ոռոգման եւ այլ կարիքների համար:
Մարտ 30, 2016 at 16:33
