ՀՀ կառավարությունը հրաժարվեց ՀՀ ԱԺ-ին ներկայացնել բնապահպանական նոր օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունը հրաժարվեց ՀՀ ԱԺ-ին ներկայացնել բնապահպանական նոր օրենքի նախագիծը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հրաժարվեց ՀՀ ԱԺ-ին ներկայացնել բնապահպանական նոր՝ «Էկոհամակարգային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փոխարենը որոշվեց մշակել միայն Էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրման հայեցակարգ:

Տարբերությունն ակնհայտ է, օրենքը պետք է  կարգավորեր բնապահպանական, տնտեսական, սոցիալական և այլ արժեք ներկայացնող էկոհամակարգերի միջոցով տրամադրվող  էկոհամակարգային ծառայությունների, դրանց մատուցման (տրամադրման)  և ստացման (գնման) հետ կապված հարաբերությունները և պարտադիր է իրականացման համար: Մինչդեռ հայեցակարգը դեկլարատիվ բնույթ է կրում և ոչինչ չի պարտադրում:

ՀՀ կառավարության համաձայն. «Օրենքի ընդունումը Հայաստանի համար դեռևս ժամանակավրեպ է…էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս մակարդակի պայմաններում կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնել էկոհամակարգերից օգտվողների մոտ»:

Հուլիս 27, 2016 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր