ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՆԱՉ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ»-ԻՆ

ԱրմԻնֆո

Ապրիլի 1-14-ը «Երկրի Օր 2010 Հայաստան»-ի շրջանակներում տեղի է ունենալու ստորագրահավաք` ի աջակցություն «կանաչ ապրելակերպ»-ին Հայաստանում: Ստորագրահավաքը նպատակ ունի առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և խրախուսել մասնավոր սեկտորի կազմակերպություններին` որդեգրել «կանաչ ապրելակերպ» մասնավորապես`

• մեծացնել մեծ տարողունակությամբ և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների քանակը,

• նպաստել զտիչների արտադրության հիմնադրմանը ՀՀ-ում և նրանց օգտագործմանը տրանսպորտային միջոցներում,

• տրամադրել արտոնյալ պայմաններ վերամշակված արտադրանքի արտադրության խրախուսման համար` մասնավորապես վերամշակված թղթի արտադրման համար,

• խրախուսել այն առևտրական կազմակերպություններին, որոնք պոլիէթիլենային տոպրակներից անցում կկատարեն վերամշակված թղթից պատրաստված տոպրակներին,

• թղթի օգտագործումը նվազեցնելու նպատակով ներդնել և կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային ձևակերպման եղանակը,

• նվազեցնել ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործումը, խրախուսել բոլոր այն մասնավոր կազմակերպություններին, որոնք կորդեգրեն նույն քաղաքականությունը,

• աջակցել էներգիայի արտադրման այլընտրանքային (քամու և արևի) եղանակների ներդրման գործընթացին ՀՀ-ում,

• սահմանել ամենամյա մրցանակներ «կանաչ ապրելակերպ» որդեգրած կամ բնապահպանական շարժման մեջ ներդրում ունեցած կազմակերպություններին և մասնավոր անձանց:

Առաջարկվող քայլեր իրագործելու դեպքում կխթանվի «կանաչ ապրելակերպ»-ը և կբարելավվի էկոլոգիական իրավիճակի Հայաստանում, կմեծացնա երկրի դերը և վարկանիշը համաշխարհային բնապահպանական շարժման մեջ: Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է այցելել Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնններ (www.aarhus.am)

«Երկրի Օր 2010 Հայաստան»-ի կազմակերպիչները և աջակիցներն են` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոններ, Հայաստանի Ծառատունկ Ծրագիր, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ, «Կոնգրես» հյուրանոց, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, Բրիտանական Խորհուրդ:

Ապրիլ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր