

ԷկոԼուր
Ջրային տնտեսության պետական կոմիտեն դուրս բերվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմից և ներառվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմում:
Կառավարության այս որոշումն ընդունվեց սույն թվականի հոկտեմբերի 6-ին:
Նշենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, իսկ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ընդգրկվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմում:
Հոկտեմբեր 06, 2016 at 17:52
