

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար նոր հանձնարարական է տվել էներգետիկ ենթակառուվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին: Նա հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այդ դաշտը կարգավորել:
Հոկտեմբեր 27, 2016 at 16:51
